4,5 լիտրանոց զամբյուղով Xiaomi BHR8234EU աերոգրիլն առաջարկում է երկշերտ պատրաստման հարմարավետություն:
Սարքը հագեցած է 12 ավտոմատ ծրագրերով, այդ թվում՝ բանջարեղենի և մրգերի չորացման, ինչպես նաև միսը հալեցնելու և եփելու գործառույթներ։
Ջերմաստիճանը կարգավորվում է 40°C-ից մինչև 200°C, ինչը թույլ է տալիս ճշգրտությամբ պատրաստել տարբեր ուտեստներ:
Կոնվեկցիոն ջեռուցումը 360° տաք օդի շրջանառությամբ և 3D-ցիկլոնային զամբյուղն ապահովում են, ուտեստի հավասարաչափ պատրաստում՝ դրսից խրթխրթան, ներսից հյութալի:
OLED էկրանը և էլեկտրոնային կառավարումը թույլ են տալիս ճշգրիտ վերահսկել ժամանակն ու ջերմաստիճանը՝ կանխելով այրումը:
Չկպչող ծածկույթն ապահովում է հեշտ խնամք։ Ավելի քան 100 բաղադրատոմսերի հասանելիութուն ունեցող հավելվածի միջոցով և Google Voice Assistant-ի միջոցոցով կառավարումն ավելացնում է հարմարավետություն:
Զամբյուղը հանելիս՝ սարքն անջատվում է, հետ վերադարձնելիս՝ շարունակում է գործընթացը։