New Velsoft բարձը պատրաստված է բարձրորակ Velsoft նյութից, որն ապահովում է անհավատալի փափկություն և ամրություն։
Velsoft-ը ժամանակակից արհեստական նյութ է, որի հյուսվածքը փափուկ թավիշ է հիշեցնում: Այն հաճելի է հպման մեջ և գերազանց ջերմակարգավորիչ հատկություն ունի։
Հիպոալերգեն, փափուկ գործվածքն ապահովում է հարմարավետություն քնի ժամանակ և կանխում է մաշկի գրգռումը, ինչի շնորհիվ բարձն անվտանգ է դառնում զգայուն մաշկ ունեցող և ալերգիկ ռեակցիաների հակված մարդկանց համար:
Բարձի լցանյութը 100% միկրոֆիբրա է, որի շնորհիվ այն պահպանում է իր ձևը և չի կորցնում իր սկզբնական հատկությունները, նույնիսկ երկարատև օգտագործումից և բազմակի անգամ լվացվելուց հետո։
New Velsoft բարձի հաճելի փափուկությունը Ձեզ կպարգևի որակյալ հանգիստ և առողջ քուն։