Հայկական արտադրության անկողնային սպիտակեղենի հավաքածուն յուրահատուկ գունային համադրություն է, գերազանց որակ և դրական հույզերի ծով Ձեր կյանքում:
Սպիտակեղենի ընտանեկան այս հավաքածուն, որը ներկայացված է հիանալի բորդո գույնով, լիարժեքորեն կապահովի Ձեր հանգիստ քունը։
Հավաքածուն ներառում է 2 ծրար, 2 բարձի երես և 1 սավան։
Սպիտակեղենի այս մոդելն ունի կտորի 140գ/սմ² խտություն, որի շնորհիվ այն ամուր ու դիմացկուն է և կարող է պահպանել իր ձգությունը նույնիսկ հաճախակի լվանալու դեպքում։ Այն նաև ժամանակի ընթացքում չի խամրում՝ հիանալիորեն պահպանելով գույների պայծառությունն ու թարմությունը։
Սպիտակեղենի այս մոդելների գույների բազմազանությունը թույլ կտա սպիտակեղեն ընտրել յուրաքանչյուր ննջասենյակի համար: