- ՄուտքՀավանածներՀամեմատությունՎճարման միջոցներՄուտք գործել
Բարի գալուստ
Մուտք գործիր կամ գրանցվիր, որպեսզի օգտվես կայքի բոլոր առավելություններից
34 տարի առաջ՝ 1991թ․ սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդն իր աներեր կամքն արտահայտեց ՀՀ անկախության օգտին՝ հանրաքվեով հաստատելով ազատ ու ինքնիշխան ապրելու իրավունքը։
Ազատության ու ինքնուրույնության ուղին հեշտ չի եղել։ Այն ձեռք է բերվել դժվարություններ հաղթահարելով, ջանքերի գործադրումով և համառությամբ, և այսօր մեր երկրի համար բոլոր ուղղություններով զարգանալը ոչ միայն պարտավորություն է, այլև հավատք դեպի վաղվա օրը։

Տնտեսության կայուն զարգացումը երկրի առաջընթացի ամենաառանցքային հիմքերից մեկն է՝ ապահովելով ոչ միայն տնտեսական ցուցանիշների աճ, այլև սոցիալական կայունություն և հասարակության ընդհանուր բարեկեցություն։
Դոմուս խանութների ցանցն իր աշխատանքով միշտ փորձել է արտացոլել նույն այդ արժեքները։ Մեր ճանապարհը նույնպես հեշտ չի եղել, բայց մենք սովորել ենք հաղթահարել մարտահրավերները և վերածել դրանք զարգացման նոր հնարավորությունների։
Անկախության 34-ամյակի նախօրեին մենք առանձնահատուկ հպարտությամբ նշում ենք նորաստեղծ «Պրեստիժ» գոտու բացումը մեր ամենամեծ՝ Դավիթ Անհաղթ մասնաճյուղում, որտեղ ներկայացված են բարձր դասի, աշխարհում մեծ ճանաչում ունեցող և հեղինակություն վայելող առաջատար բրենդների ապրանքներ։ Սա մեր հերթական քայլն է՝ հայ սպառողին մատուցելու լավագույնը։
Դոմուսը տարիների ընթացքում իր գործունեությունը երբեք չի սահմանափակել միայն բիզնեսի շրջանակներով։ Մենք իրականացնում ենք նաև բարեգործական ծրագրեր։ Այդ առաքելությունների մասին երբեք չենք բարձրաձայնում, քանի որ հավատում ենք, որ ամենակարևոր գործերը կատարվում են լռությամբ։
Մենք վստահ ենք՝ համառ ջանքերը միշտ տալիս են իրենց բաղձալի արդյունքը։ Ուստի այսօր՝ Անկախության 34-րդ տարեդարձին, մեր երկրին մաղթում ենք ուժ և զորություն՝ առաջընթացի ու կայուն զարգացման համար։
Շնորհավո՛ր ՀՀ Անկախության տոնը։