- ՄուտքՀավանածներՀամեմատությունՎճարման միջոցներՄուտք գործել
Բարի գալուստ
Մուտք գործիր կամ գրանցվիր, որպեսզի օգտվես կայքի բոլոր առավելություններից
Ութ տարի առաջ հայաստանյան շուկան ձեռք բերեց նոր անուն, որը շատ արագ դարձավ վստահելի ուղեկից յուրաքանչյուրի համար, ով փնտրում է տունը բարելավելու և հարմարավետ դարձնելու լավագույն լուծումները։ Այդ անունը Դոմուս է։
Արդեն ութ տարի է, ինչ Դոմուսը վստահելի ուղեկից է Ձեր տան պատմությունը կերտելու գործում։ Այդ տարիները վառ ապացույցն են, որ տան կառուցումը երբեք միայն պատերի մասին չէ։ Դա երազանք է, որն սկսվում է գրագետ ու բծախնդիր ընտրությունից։ Իսկ մենք պատրաստ ենք լինել ձեր կողքին՝ ամեն քայլում։

Տուն կառուցելու կամ վերանորոգելու ճանապարհը բռնելիս առաջին քայլը միշտ հարցեր է առաջացնում՝ որտեղի՞ց սկսել, ինչպե՞ս ընտրել։ Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր իր ոչ միայն գեղեցիկ լինի, այլև դիմացկուն, հարմարավետ ու ծառայի երկար տարիներ։ Նման պահերին կարևոր է, որ կողքիդ լինի վստահելի ուղեկից։
Հենց այդ նպատակով էլ հիմնադրվել է Դոմուսը՝ դառնալով հավակնոտ երազանքներով լի, միևնույն ժամանակ, մարտահրավերներին դիմակայող խանութների ցանց, որն զբաղվում է կահույքի ու տեխնիկայի, շինարարական ու վերանորոգման ապրանքների ներկրմամբ ու վաճառքով։
Դոմուսը ոչ միայն ապրանք է առաջարկում, այլև նոր մտածելակերպ․ տան վերանորոգումը և կահավորումը կարող են լինել հաճույք, ոչ թե հոգնեցնող գործընթաց։
Ութ տարիներ՝ լի ձեռքբերումներով, վստահությամբ, երբեմն բարդ խնդիրներ հաղթահարելով, բայց մշտապես լավատեսությամբ լի ու անընդհատ աճով։
Դոմուսի հիմքում դեռևս 1998 թվականին հիմնված ընկերություն է, որն իր առաջին օրերից որդեգրեց հարգանքի վրա հիմնված բիզնես մշակույթ և առաքելություն՝ բարձրակարգ սպասարկման միջոցով ապահովել հաճախորդների հարմարավետությունն իրենց կենցաղում։ Սկզբում փոքր, բայց հավակնոտ գաղափարը շուտով դարձավ մեծածավալ նախագիծ։ Հանդիսանալով լամինատ ներմուծող ընկերություն՝ տարիների ընթացքում հասանք հիպերմարկետների ցանցի մասշտաբի՝ ունենալով խանութ-սրահներ ոչ միայն Երևանում, այլև ՀՀ 6 մարզերում։ Այժմ մենք ապահովում ենք վերանորոգուման և կահավորման ապրանքների լայն տեսականի՝ գրավելով շուկայում առաջատար դիրքեր։ Դոմուսը շարունակում է զարգանալ։ Ներկայացնում է նոր բրենդներ՝ օգնելով ավելի շատ ընտանիքների և երազանքները դարձնելով իրականություն։
Դոմուսի պատմությունը վկայում է հետևողական աշխատանքի, նորարարության և հաճախորդամետության մասին։ Սա այն բրենդն է, որը մշտապես քայլում է ժամանակի հետ՝ առաջարկելով որակյալ ապրանքներ՝ մատչելի գնով։ Տարիների ընթացքում անփոփոխ պահելով որակի կարևորությունն ու տեսականու բազմազանությունը, դրանք դարձել են Դոմուսի այցեքարտը։ Բայց սա դեռ միայն սկիզբն է։ Եվ այժմ եթե ցանկանում եք բարձր որակ և անկրկնելի բազմազանություն, ապա ընտրությունը միանշանակ Դոմուսն է։
ԴՈՄՈՒՍ՝ ամեն ինչ ՔՈ ՍՐՏՈՎ։





