- ՄուտքՀավանածներՀամեմատությունՎճարման միջոցներՄուտք գործել
Բարի գալուստ
Մուտք գործիր կամ գրանցվիր, որպեսզի օգտվես կայքի բոլոր առավելություններից
«ԴՈՄՈՒՍ» ՓԲԸ-ն թողարկում է պարտատոմսեր՝ ներդրողներին հնարավորություն ընձեռելով մասնակցելու ընկերության զարգացմանն ու ընդլայնմանը։ Պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 1.5 մլրդ ՀՀ դրամ, անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ, իսկ տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 12.5%՝ եռամսյակային վճարումներով։
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է «Դայմենշն» ՓԲԸ-ի կողմից՝ 2026 թվականի օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 15-ը։ Շրջանառության ժամկետը 36 ամիս է, իսկ մարման ամսաթիվը՝ 2029 թվականի օգոստոսի 17-ը։
Ներգրավված միջոցներն ուղղվելու են ապրանքային պաշարների համալրմանը, ապրանքատեսականու ընդլայնմանը, մասնաճյուղերի և առևտրային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև թվային և առցանց վաճառքի համակարգերի կատարելագործմանը։
Պարտատոմսերի պայմաններին, ինչպես նաև ներդրողների համար նախատեսված պաշտոնական փաստաթղթերին և ձեռքբերման գործընթացին կարող եք ծանոթանալ ներդրողների էջում։