Իմ զամբյուղը

Ձեր զամբյուղը դատարկ է

Ավելացրեք ապրանքներ, այստեղ տեսնելու համար

Շարունակել գնումները
Domus-ը paylater գործընկերների ցանկում է:

Paylater սահմանաչափով ձեռք բեր քո երազանքի տեխնիկան և կահույքը Դոմուսից հիմա և վճարիր նույն գումարը 6 ամսվա ընթացքում առանց հավելյալ վճարի։

Վայելի՜ր բնակարանիդ նոր շունչը, վճարումը կսպասի:

Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է վճարելիս ընտրել paylater վճարման տարբերակը:

Paylater –ի մանրամասներն այստեղ


Մեր հասցեները

Մեր հասցեները

Երևան

Իսակովի 29/1
Դավիթ Անհաղթ 8
Շիրազի 25
Դավիթ-Բեկ 110
Նար-Դոս 42
Արարատյան 88/8
Թբիլիսյան խճուղի 20/8

Գյումրի

Վազգեն Սարգսյան 26/6

Վանաձոր

Բաղրամյան 60

Արտաշատ

Օգոստոսի 23 79/8

Արմավիր

Երևանյան 20/3

Մարտունի

Կամոյի 26/6
  • Մեր Մասին
  • Ակցիաներ
  • Մեր խանութները +374 12 657 657
    call Գրանցել հայտ

    Ինչպե՞ս ընտրել ճիշտ գազի կաթսա

    ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՃԻՇՏ ԳԱԶԻ ԿԱԹՍԱ Կաթսա ընտրելիս կարևոր է հաշվի առնել մի շարք գործոններ, քանի որ ճիշտ ընտրված կաթսան պետք է իսկապես համապատասխանի ձեր կարիքներին և կենսակերպին: Միասին անդրադառնանք այն չափորոշիչներին, որոնցով հարկավոր է առաջնորդվել գազի կաթսա գնելիս։   ԿԱԹՍԱՅԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ Կաթսայի աշխատանքը/կատարողականությունը պետք է բավարար լինի տան ջերմության և տաք ջրի ապահովման համար: Եթե ​​կաթսայի հզորությունը ցածր լինի, այն կարող է բավարար չափով չտաքացնել տունը կամ չապահովել բավարար տաք ջուր: Եվ հակառակը, նախատեսվածից բարձր հզորության կաթսայի աշխատանքը կհանգեցնի լրացուցիչ ծախսերի, արտանետումների և հետագա անարդյունավետ օգտագործման։ Հետևաբար, համոզվե՛ք՝ արդյոք ճիշտ է ընտրված կաթսայի հզորությունը։   ՏԱՆ ՄԱԿԵՐԵՍԸ Որքան մեծ են տունը և լոգասենյակը, այնքան բարձր պետք է լինի կաթսայի հզորությունը: Ամենատարրական հաշվարկները հիմնված են տան «10 քմ-ի համար 1 կՎտ» սկզբունքի վրա: Բայց նման հաշվարկները շատ կոպիտ են։ Ուստի կաթսա ընտրելիս հարկավոր է դիմել մասնագիտացված ընկերության՝ ինժեներական լուծումների, ջերմության կորստից խուսափելու, պատի նյութերի տեսակն ու հաստությունը որոշելու նպատակով։ Բացի վերը նշվածից պետք է հաշվի առնել բնակարանի տեղադիրքը։ Միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ տաք ջրամատակարարման մասին․ այն ևս պահանջում է հզորություն՝ - 1 սանհանգույցով ոչ մեծ տան համար (1-2 ննջասենյակ) բավարար է առնվազն 24 կՎտ հզորությամբ կաթսա (հակառակ դեպքում կառաջանա տաք ջրի անբավարարություն)։ - 1-2 լոգասենյակ ունեցող միջին չափի տան համար (3-4 ննջասենյակ) հարմար է ընտրել 28-34 կՎտ հզորությամբ կաթսա։ Մեծ տան համար (4 և ավելի ննջասենյակ, 2 կամ ավելի լոգասենյակով) անհրաժեշտ է 35-42 կՎտ հզորությամբ կաթսա։   ԿԵՆՍԱԿԵՐՊԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Եթե ​ փոխարինում եք հին կաթսան նորով, տրամաբանական կլինի ընտրել նույն հզորությամբ կաթսա, ինչ նախկինում: Սակայն տարիների ընթացքում կարող են լինել փոփոխություններ, որոնք կարող են ազդել մեր սովորությունների և պահանջմունքների, հետևաբար նաև կաթսայի ընտրության վրա: Օրինակ, ձեր ընտանիքը կարող է երիտասարդ զույգից վերածվել  բազմանդամ ընտանիքի, կամ հակառակը, ձեր երեխաները կարող են մեծանալ և տեղափոխվել տանից, այնպես որ դուք այլևս կարիք չեք ունենա տաքացնելու տան բոլոր սենյակները կամ այն ​​երկրորդ լոգասենյակը, որը գրեթե երբեք չեք օգտագործում: Հետևաբար, տեխնիկական չափորոշիչներից զատ, պետք է հաշվի առնել նաև պահանջմունքներն ու փոփոխվող կենսակերպը։   Արիստոն իտալական ապրանքանիշի կաթսայի ճիշտ և Ձեր կարիքներին համապատասխան ընտրության համար Դոմուս խանութ սրահների ցանցում կարող եք ստանալ մասնագիտական խորհրդատվություն և երաշխիքային/հետերաշխիքային սպասարկում։

    Մուտքագրեք ձեր հեռախոսահամարը և մեր աշխատակիցները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակի ընթացքում։

    Սխալ անուն
    Սխալ Ազգանուն
    Սխալ Հեռախոսահամար
    Փակել
    Հաստատել

    Ձեր հայտը ընդունված է

    Շնորհակալություն, Ձեր հայտը ընդունված է, մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ 24 ժամվա ընթացքում

    Գրանցել հայտ

    Գրանցեք հայտ և մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ

    Սխալ Անուն
    Սխալ Ազգանուն
    Սխալ Հեռախոսահամար
    Սխալ էլ․ հասցե
    Ծառայության տեսակը
    Կցել հայտի հետ կապված ֆայլերը
    Փակել
    Հաստատել