- ՄուտքՀավանածներՀամեմատությունՎճարման միջոցներՄուտք գործել
Բարի գալուստ
Մուտք գործիր կամ գրանցվիր, որպեսզի օգտվես կայքի բոլոր առավելություններից

Հունիսի 22-ից մեկնարկում է Դոմուս հիպերմարկետների ցանցի և Ինեկոբանկի համատեղ «Քո շահավետ շաբաթը» խաղարկությունը։
Խաղարկության շրջանակում 300,000 դրամ և ավելի գնում կատարած և Inecobank-ի անտոկոս ապառիկ ձևակերպած հաճախորդները մասնակցում են շաբաթական խաղարկությանը։
Յուրաքանչյուր շաբաթ կխաղարկվեն՝
1 × 100,000 դրամ նվեր քարտ
1 × 50,000 դրամ նվեր քարտ
2 × 25,000 դրամ նվեր քարտ
Արշավին մասնակցում են Domus-ի բոլոր այն հաճախորդները, ովքեր․
Խաղարկությանը չեն կարող մասնակցել և կամ ճանաչվել Շահող՝
1. «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ Աշխատակիցները (այսուհետ՝ Աշխատակից),
2. Բանկի Աշխատակիցների հետ փոխկապակցված և կամ կապված և/կամ վերջիններիս ընտանքի անդամ հանդիսացող անձինք (այսուհետ նաև՝ «Փոխկապակցված անձինք»),
3. Այն Հաճախորդները կամ վերջիններիս հետ փոխկապակցված անձինք, որոնք Բանկի հանդեպ ունեն կամ ունեցել են ժամկետանց պարտավորություններ և կամ Բանկի հետ գտնվել են դատական վեճի մեջ և կամ այլ եղանակով Բանկի նկատմամբ ցուցաբերել ոչ բարեխիղճ վարքագիծ։
Վերը հիշատակված սահմանափակումները կիրառվում են ցանկացած Հաճախորդի հետ Փոխկապակցված անձանց նկատմամբ (Փոխկապակցված եզրույթը որոշվում է՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք և կամ այլ ՀՀ նորմատիվ իրավական ակտերի իմաստով)։
Վերը նշվածը պարզելու նպատակով Բանկն և կամ Խանութը իրավունք ունեն Հաճախորդից պահանջելու ցանկացած փաստաթուղթ և կամ տեղեկատվություն։ Եթե Հաճախորդը հրաժարվում է տրամադրել պահանաջված փաստաթղթերը և կամ տեղեկատվությունը, ապա համարվում է, որ նա հրաժարվել է մասնակցել Արշավին։
Մասնակցելով խաղարկությանը՝ Հաճախորդը համաձայն է, որ Բանկը և կամ խանութը վերը նշված փաստերը և հանգամանքները գնահատելու է իր սույբեկտիվ կարծիքով՝ իր մոտ առկա և Հաճախորդի կողմից տրամադրված տեղեկատվության շրջանակներում։
Խաղարկության հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 012-211-911 հեռախոսահամարով։
Ինեկոբանկ ՓԲԸ մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ՝ www.inecobank.am, կամ զանգահարել 010-510-510 հեռախոսահամարով:
Ինեկոբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: