• Ակցիաներ
  • Տեխնիկա
  • Կահույք
  • Վերանորոգում
  • Ջեռուցում
  • Ներքնակներ
  • Լուսավորություն
ՀավանածներՀամեմատությունԳրանցել հայտ
Վճարման միջոցներՕգնություն
Բարի գալուստ

Մուտք գործիր կամ գրանցվիր, որպեսզի օգտվես կայքի բոլոր առավելություններից

Մուտք գործել
Գրանցվել
Մեր հասցեները
Նորություններ
Ապառիկ
Առաքում
Ներդրողներին
Կապ
  • Մուտք
    Բարի գալուստ

    Մուտք գործիր կամ գրանցվիր, որպեսզի օգտվես կայքի բոլոր առավելություններից

    Մուտք գործել
    Գրանցվել
    ՀավանածներՀամեմատությունՎճարման միջոցներ
    Օգնություն
  • Ակցիաներ
  • Տեխնիկա
  • Կահույք
  • Վերանորոգում
  • Ջեռուցում
  • Ներքնակներ
  • Լուսավորություն
Վերադառնալ սկիզբ

Դոմուս

  • Մեր հիպերմարկետները
  • Ակցիաներ
  • Աշխատանք Դոմուսում
  • Նորություններ
  • Բլոգ

Ծառայություններ

  • Առաքում
  • Ապառիկ վաճառք
  • Ջեռուցման մոնտաժում
  • Կահույքի սալերի կտրում
  • Ներկերի երանգավորում
  • Լոգասենյակի 3D դիզայն
  • Պատվերով կահույք
  • VR 360 ակնոցներ

Անձնական տվյալներ

  • Հավանածներ
  • Համեմատություններ

Օգնություն

  • Հետադարձ կապ
  • Գրանցել հայտ
  • Վճարման տարբերակներ
  • Աջակցության կենտրոն
  • Կայքի քարտեզ

Օգտակար

  • Ամառանոցային կահույք
  • Տան Դեկոր
  • Ariston
  • Kord
  • Teka
  • 8133
  • 012 657 657
  • info@domus.am
  • Մեր խանութները
  • 10:00 - 19:00
  • Վերադարձի պայմաններ
  • Ապառիկի պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
© DOMUS 2025-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են | powered by WEBS
https://decora-group.ams3.cdn.digitaloceanspaces.com/domus/media/113060/idram.svg
https://decora-group.ams3.cdn.digitaloceanspaces.com/domus/media/113061/mastercard.svg
https://decora-group.ams3.cdn.digitaloceanspaces.com/domus/media/113062/Mir-logo-SVG.svg
https://decora-group.ams3.cdn.digitaloceanspaces.com/domus/media/113063/paylater-logo-1.svg
https://decora-group.ams3.cdn.digitaloceanspaces.com/domus/media/113064/Visa_Inc-_logo.svg
https://decora-group.ams3.cdn.digitaloceanspaces.com/domus/media/113065/amex.svg
https://decora-group.ams3.cdn.digitaloceanspaces.com/domus/media/130662/1650-400-image-item-ineco-vardan-travel-(1).webp

ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ․ ԴՈՄՈՒՍ, ԻՆԵԿՈԲԱՆԿ, ՎԱՐԴԱՆԹՐԵՎԼ

Ընդհանուր դրույթներ
Մասնակցության պայմանները
Ուղևորության պայմանները
Մասնակցության անվավեր ճանաչումը
Այլ պայմաններ
ՊԱՐՏԱԴԻՐ Է
Ընդհանուր դրույթներ
  1.  2026թ․ հոկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 5-ը Դոմուս խանութ-սրահների ցանցը (այսուհետ նաև՝ Խանութ) իրականացնում է արշավ (այսուհետ՝ Արշավ) Ինեկոբանկ ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) և Vardan Travel-ի հետ համագործակցությամբ։
  2. Արշավին կարող են մասնակցել Խանութում Բանկի միջոցով ապառիկ ձևակերպող հաճախորդները (այսուհետ՝ Հաճախորդ կամ Հաճախորդներ)։ Paylater համակարգի միջոցով վճարման դեպքում Հաճախորդը չի կարող մասնակցել խաղարկությանը։
  3. Արշավի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հասանելի է www.domus.am կայքում:
  4. Մասնակցելով Արշավին՝ Հաճախորդը անվերապահ ընդունում է սույն Արշավի մասնակցության բոլոր պայմանները:
  5. Արշավի վերաբերյալ պայմանները ցանկացած պահին կարող են փոփոխվել, ինչի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը կտեղադրվի www.domus.am կայքի տվյալ էջում:
  6. Արշավին մասնակցությունը չի ենթադրում որևէ լրացուցիչ անդամավճար կամ մասնակցության այլ տեսակի վճար:
Մասնակցության պայմանները

7. Արշավին մասնակցելու համար 2026 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ Հաճախորդները պետք է կատարեն հետևյալ պայմանները՝

7.1. Դոմուս խանութ-սրահների ցանցում Բանկի միջոցով ձևակերպեն առնվազն 100,000 ՀՀ դրամի ապառիկ գնում։

7.2. Ձևակերպված ապառիկ գործարքի յուրաքանչյուր ամբողջական 100,000 ՀՀ դրամի դիմաց Հաճախորդին տրամադրվում է մեկ խաղարկության կտրոն։

7.3. Գործարքի ձևակերպման պահին տրամադրվող խաղարկության կտրոնում նշվում է համապատասխան ապառիկ պայմանագրի համարը։

7.4. Հաճախորդը պարտավոր է կտրոնում լրացնել իր անունը, ազգանունը, հեռախոսահամարը և պատվերի համարը, այնուհետև լրացված կտրոնը տեղադրել Խանութի համապատասխան մասնաճյուղում նախատեսված և կնքված հատուկ արկղիկի մեջ։

8. Արշավի մասնակիցները հնարավորություն ունեն շահելու հետևյալ մրցանակները՝

  • Vardan Travel-ի կողմից տրամադրվող 1,000,000 ՀՀ դրամ արժողությամբ ճանապարհորդական վաուչեր՝ 1 հատ։
  • 100,000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր քարտ՝ 3 հատ։
  • 50,000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր քարտ՝ 4 հատ։

9. Արշավի շահող (այսուհետ՝ Շահող) է համարվում այն Հաճախորդը, որը մասնակցել է սույն պայմաններին համապատասխան, ընտրվել է խաղարկության արդյունքում, և որի մասնակցության իրավաչափությունն ու համապատասխանությունը հաստատվել են Բանկի կողմից։

10. Շահողների ընտրությունն իրականացվում է Դոմուս խանութ-սրահների ցանցի կողմից՝ խաղարկությանը մասնակցող կտրոնների տվյալների հաշվառման և համապատասխան ծրագրի միջոցով պատահական ընտրության սկզբունքով։ Խաղարկության անցկացման օրվա և արդյունքների հրապարակման վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի www.domus.am կայքում։

11. Բանկը պատասխանատվություն չի կրում Արշավի շրջանակներում համագործակցող այլ կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների համար՝ օրենքով թույլատրելի սահմաններում։

12. Մրցանակ ստանալու անհրաժեշտ պայման է, որ Շահողի համապատասխան ապառիկ պայմանագիրը մրցանակի տրամադրման պահին լինի գործող և չեղարկված չլինի։

13. Խաղարկության արդյունքներով ընտրված Հաճախորդի հետ Խանութի ներկայացուցիչը կապ կհաստատի նրա տրամադրած հեռախոսահամարով՝ մրցանակի վերաբերյալ տեղեկացնելու նպատակով։ Ճանապարհորդական վաուչերով նախատեսվող ուղևորության ամսաթվերը կհստակեցվեն խաղարկության արդյունքների ամփոփումից հետո՝ 14 օրվա ընթացքում։

14. Մրցանակների օգտագործման ժամկետները և համապատասխան պայմանները կհրապարակվեն www.domus.am կայքում մինչև խաղարկության անցկացումը, ինչպես նաև կնշվեն մրցանակներին կից տրամադրվող փաստաթղթերում։

15. Յուրաքանչյուր մրցանակ ենթակա է տրամադրման և օգտագործման դրա համար սահմանված ժամկետում։ Նշված ժամկետի ավարտից հետո մրցանակի տրամադրման կամ օգտագործման իրավունքը դադարում է, եթե կիրառելի պայմաններով կամ օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։

16. Եթե Արշավի 8-րդ կետով նախատեսված որևէ մրցանակի տրամադրումն անհնարին է դառնում, Կազմակերպիչը կարող է այն փոխարինել համարժեք արժեք ունեցող այլ մրցանակով։

17. Եթե ընտրված Շահողը Խանութի ներկայացուցչի առաջին փաստագրված զանգից հետո՝ 7 օրացուցային օրվա ընթացքում, չի արձագանքում կապ հաստատելու փորձերին, Կազմակերպիչն իրավունք ունի անվավեր ճանաչելու տվյալ շահումը և իրականացնելու նոր ընտրություն՝ մնացած վավեր կտրոնների միջև։

Ուղևորության պայմանները

18. Ճանապարհորդական վաուչերը տրամադրվում է Vardan Travel-ի կողմից և ենթակա է օգտագործման տվյալ կազմակերպության սահմանած պայմաններով։ Վաուչերի օգտագործման կարգը, դրանով հասանելի ծառայությունների շրջանակը և համապատասխան սահմանափակումները ներկայացվում են Շահողին։

19. Շահողը պատասխանատու է ուղևորության համար անհրաժեշտ վավեր անձնագրի, վիզաների և այլ պահանջվող փաստաթղթերի ու թույլտվությունների առկայությունն ապահովելու համար։ Եթե Շահողը չի կարող օգտվել ուղևորությունից իր կողմից անհրաժեշտ փաստաթղթերը չապահովելու կամ Խանութից և Բանկից անկախ այլ հանգամանքների պատճառով, վերջիններս դրա համար պատասխանատվություն չեն կրում՝ օրենքով թույլատրելի սահմաններում։

20. Ճանապարհորդական վաուչերով նախատեսված ուղևորությունն անձնական է և չի կարող Շահողի կողմից փոխանցվել այլ անձի, եթե մրցանակի օգտագործման պայմաններով այլ բան նախատեսված չէ։

Մասնակցության անվավեր ճանաչումը

21. Խաղարկության կտրոնը չի ընդգրկվում խաղարկության մասնակիցների շարքում կամ ճանաչվում է անվավեր, եթե առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝

21.1. Կտրոնում պահանջվող տեղեկությունները լրացված են ոչ ամբողջությամբ, պարունակում են սխալներ կամ հնարավոր չէ դրանք հստակ ընթերցել։
21.2. Կտրոնում նշված պատվերի կամ ապառիկ պայմանագրի տվյալները չեն համապատասխանում փաստացի ձևակերպված գործարքի տվյալներին։
21.3. Կտրոնի հիմքում ընկած ապառիկ գործարքը կամ պայմանագիրը չեղարկվել է։
21.4. Կտրոնին համապատասխանող գնումն ամբողջությամբ վերադարձվել կամ չեղարկվել է։
21.5. Գործարքն իրականացվել է PayLater համակարգով կամ վճարման այնպիսի եղանակով, որը չի համապատասխանում Արշավի մասնակցության պայմաններին։
21.6. Համապատասխան ապառիկ գործարքի գումարը պակաս է մասնակցության համար սահմանված նվազագույն՝ 100,000 ՀՀ դրամ շեմից։
21.7. Լրացված կտրոնը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 5-ը՝ համապատասխան մասնաճյուղի աշխատանքային ժամերի ավարտը, չի տեղադրվել նախատեսված հատուկ արկղիկում։
21.8. Կտրոնը կեղծված է, ստեղծվել կամ կրկնօրինակվել է առանց համապատասխան գործարքի կամ տրամադրվել է Արշավի սահմանված պահանջների խախտմամբ։

22. Եթե առկա են հիմնավոր կասկածներ գործարքի զեղծարար բնույթի կամ Արշավի մասնակցության պայմանների չարաշահման վերաբերյալ, տվյալ Հաճախորդի մասնակցությունը կարող է ճանաչվել անվավեր։ Ապառիկ գործարքի հնարավոր զեղծարարության գնահատումը և համապատասխան հանգամանքների ստուգումն իրականացվում են Բանկի կողմից։

23. Եթե խաղարկության ընթացքում ընտրված Հաճախորդի տվյալների կամ մասնակցության պայմանների ստուգմամբ պարզվում է, որ նրա մասնակցությունն անվավեր է, Կազմակերպիչը կարող է կազմակերպել լրացուցիչ պատահական ընտրություն՝ խաղարկությանը մասնակցող մնացած վավեր կտրոնների միջև։

Այլ պայմաններ

24. Արշավին մասնակցելով՝ Հաճախորդը համաձայնում է, որ իր կողմից խաղարկության կտրոնում նշված անձնական և կոնտակտային տվյալները մշակվեն Արշավի կազմակերպման, մասնակցության համապատասխանության ստուգման, խաղարկության իրականացման, արդյունքների ամփոփման և Շահողի հետ կապ հաստատելու նպատակներով։ Նշված նպատակների իրականացման համար անհրաժեշտ տվյալները կարող են փոխանցվել Արշավի կազմակերպման մեջ ներգրավված գործընկերներին՝ կիրառելի օրենսդրության պահանջներին համապատասխան և անհրաժեշտ ծավալով։

25. Հաճախորդը պատասխանատու է խաղարկության կտրոնում ներկայացված տվյալների ճշգրտության, ամբողջականության և իր տրամադրած հեռախոսահամարի հասանելիության համար։ Եթե սխալ, թերի կամ անվավեր տվյալների հետևանքով հնարավոր չի լինում կապ հաստատել Հաճախորդի հետ, Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում դրանից առաջացած հետևանքների համար՝ օրենքով թույլատրելի սահմաններում։

26. Արշավի անցկացման կարգի, խաղարկության արդյունքների, մասնակցության պայմանների և դրանց հնարավոր փոփոխությունների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը հրապարակվում է www.domus.am կայքում։

27. Սույն պայմաններով ուղղակիորեն չկարգավորված՝ Արշավի կազմակերպման, անցկացման և արդյունքների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ։

ՊԱՐՏԱԴԻՐ Է

Արշավին չեն կարող մասնակցել և կամ ճանաչվել Շահող՝

1. «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ Աշխատակիցները (այսուհետ՝ Աշխատակից)։

2. Բանկի Աշխատակիցների հետ փոխկապակցված և կամ կապված և կամ վերջիններիս ընտանքի անդամ հանդիսացող անձինք (այսուհետ նաև՝ «Փոխկապակցված անձինք»):

3. Այն Հաճախորդները կամ վերջիններիս հետ փոխկապակցված անձինք, որոնք Բանկի հանդեպ ունեն կամ ունեցել են ժամկետանց պարտավորություններ և կամ Բանկի հետ գտնվել են դատական վեճի մեջ և կամ այլ եղանակով Բանկի նկատմամբ ցուցաբերել ոչ բարեխիղճ վարքագիծ։


Վերը հիշատակված սահմանափակումները կիրառվում են ցանկացած Հաճախորդի հետ Փոխկապակցված անձանց նկատմամբ (Փոխկապակցված եզրույթը որոշվում է՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք և կամ այլ ՀՀ նորմատիվ իրավական ակտերի իմաստով)։ Վերը նշվածը պարզելու նպատակով Բանկն և կամ Խանութը իրավունք ունեն Հաճախորդից պահանջելու ցանկացած փաստաթուղթ և կամ տեղեկատվություն։ Եթե Հաճախորդը հրաժարվում է տրամադրել պահանաջված փաստաթղթերը և կամ տեղեկատվությունը, ապա համարվում է, որ նա հրաժարվել է մասնակցել Արշավին։

Մասնակցելով Արշավին՝ Հաճախորդը համաձայն է, որ Բանկը և կամ Խանութը վերը նշված փաստերը և հանգամանքները գնահատելու են իրենց սույբեկտիվ կարծիքով՝ իրենց մոտ առկա և Հաճախորդի կողմից տրամադրված տեղեկատվության շրջանակներում։

Արշավի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 012 657-657 հեռախոսահամարով։
Ինեկոբանկ ՓԲԸ մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ՝ www.inecobank.am, կամ զանգահարել 010 510-510 հեռախոսահամարով:

Ինեկոբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: