Վերանորոգում Ենք Միասին icon-cross

Հաճախ Տրվող Հարցեր

shutterstock_718901779-1234uzHbaMjCvzJT

 

·       Ի՞նչ ապրանքատեսակներ կարող եմ գտնել Դոմուսում։

Դոմուս խանութ-սրահները, լինելով միակն իրենց ֆորմատի մեջ, առաջարկում են վերանորոգման և կահավորման համար նախատեսված ավելի քան 30 000 ապրանքատեսականի։ Հանդիսանալով մի շարք համաշխարհային ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, Դոմուսն առաջարկում է ջեռուցման համակարգերի, կահույքի, դռների, սանկերամիկայի, հատակի և երեսպատման սալիկների, լամինատե հատակների, վաննաների և լոգախցիկների, խոհանոցային տեխնիկայի մշտապես թարմացվող և տարբերվող տեսականի։

·       Ինձ հետաքրքրում է խանութ-սրահի աշխատանքային օրերը և ժամերը։

Դոմուս հիպերմարկետների ցանցն աշխատում է ամեն օր՝ երկուշաբթիից-շաբաթ, ժամը ՝ 10:00-19:00-ը և կիրակի՝ ժամը 11:00-18:30
Դավիթ Անհաղթ 8 հասցեում գտնվող Դոմուսն աշխատում է մինչև ժամը 21։00։

·       Ինչպե՞ս կարող եմ առցանց տարբերակով ծանոթանալ տեսականուն։

Դոմուս խանութ-սրահների ցանցում ներկայացված ամբողջ տեսականուն կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայք-էջում, ինչպես նաև սոցիալական հարթակներում՝ մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում։

·       Որտե՞ղ է գտնվում OUTLET սրահը։

Դոմուսի OUTLET սրահը գտնվում է Արարատյան 88/8 հասցեում գտնվող Դոմուս խանութ-սրահում, որտեղ ներկայացված է կահույքի, միջսենյակային դռների և ներքնակների սահմանափակ տեսականի՝ մինչև 70% զեղչված գներով։ 

·       Գնված ապրանքի առաքում իրականացնո՞ւմ եք։

Երևան քաղաքի ողջ տարածքում առաքումն անվճար է, դեպի մարզեր՝ 1կմ-ը 200 դրամ: Յուրաքանչյուր 100 000 դրամի գնման դիմաց 10կմ-ն անվճար է: 
Գնված ապրանքի արտաքին որակական և քանակական համապատասխանությունը անհրաժեշտ է ստուգել առաքման (ստացման) պահին՝ առաքչի ներկայությամբ, որի համար Ձեզ կտրամադրվի լրացուցիչ 15 րոպե ժամանակ։
Վնասված, կոտրված կամ պակաս քանակի ապրանքներ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել առաքչին և տրանսպորտային ապրանքագրում նշել՝ ո՞ր ապրանքը ինչ քանակով չեք ստացել կամ ստացել եք վնասված վիճակում։
*կերամիկական սալիկների դեպքում 1%-ի չափով կոտրված լինելը թույլատրելի է։

·       Ինչպե՞ս է կարգավորվում ապրանքի հետվերադարձը։

Գնված յուրաքանչյուր ապրանք, բացառությամբ օրենքով նշված ապրանքատեսակների, կարելի է հետ վերադարձնել կամ փոխանակել առաքման (ստացման) պահից սկսած 14 օրվա ընթացքում՝ ՀԴՄ կտրոնի առկայությամբ, եթե՝
-         ապրանքը և դրա փաթեթավորումն անվնաս են,
-         ապրանքը չի օգտագործվել,
-         պահպանված են սպառողական հատկությունները,
-         պահպանված են ապրանքի պիտակն ու տեսքը,
-         պահպանված են կապարակնիքները։
Գնված ապրանքի արտաքին որակական և քանակական համապատասխանությունը անհրաժեշտ է ստուգել առաքման (ստացման) պահին՝ առաքչի ներկայությամբ, որի համար Ձեզ կտրամադրվի լրացուցիչ 15 րոպե ժամանակ։
Վնասված, կոտրված կամ պակաս քանակի ապրանքներ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել առաքչին և տրանսպորտային ապրանքագրում նշել՝ ո՞ր ապրանքը ինչ քանակով չեք ստացել կամ ստացել եք վնասված վիճակում։
*կերամիկական սալիկների դեպքում 1%-ի չափով կոտրված լինելը թույլատրելի է։
Տրանսպորտային ապրանքագիրը ստորագրելուց հետո հայտնաբերված վնասված ապրանքների հետվերադարձ կամ փոխանակում չի իրականացվում։

·       Ձեզ մոտ գործու՞մ է դիզայների խորհրդատվություն։

Դոմուս խանութ-սրահներում առաջարկվում է անհատական դիզայնի անվճար ծառայություն` 3D դիզայնավորում: Ծառայությունը ենթադրում է ցանկացած չափի և դասավորություն ունեցող ինտերիերի ստեղծում` կահույքի, կերամիկական սալիկների, սանիտարական կերամիկայի և այլ դետալների եռաչափ համադրությամբ:Մեր փորձառու դիզայներները կօգնեն Ձեզ կատարել ճիշտ ընտրություն և արագ կողմնորոշվել ոճերի բազմազանության, գունային երանգների ճիշտ համադրության և որակական հատկանիշների ընտրության հարցում: 

·       Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ Ձեր ընկերությունում առկա թափուր աշխատատեղերին։

Մեր ընկերությունում առկա թափուր հաստիքների մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ Դեկորա-Գրուպի պաշտոնական կայք-էջում հետևյալ հղումով՝ https://decoragroup.am/company/career/

·       Ինձ հետաքրքրում է ապառիկի պայմանները։

Մենք առաջարկում ենք ապառիկի ճկուն համակարգ՝ լավագույն պայմաններով։ Դոմուս խանութ-սրահներում գործում է ապառիկ վաճառք անմիջապես տեղում։
Ապառիկ հնարավոր է ձևակերպել 50 000 դրամ և ավելի գնումների դեպքում: Ապառիկի համար գործում է 1% սպասարկման վճար և մայր գումար։ Ապառիկը հնարավոր է ձևակերպել առավելագույնը 5 տարով:Ապառիկ ձևակերպելու համար անհրաժեշտ է անձնագիր և սոց. քարտ կամ միայն նույնականացման քարտ։ Համագործակցում ենք Ինեկո Բանկի, Հայէկոնոմբանկի, ՎՏԲ-Հայաստան Բանկի, Ամերիա Բանկի և Կոնվերս Բանկի հետ։  

·       Ո՞րն է ինձ ամենամոտ Դոմուս խանութ-սրահը:

Դոմուս հիպերմարկետների ցանցը ներկայանում է ընդարձակ ու հարմարավետ խանութ-սրահներով, որոնցից 6-ը գործում են Երևանում, 3-ը մարզերում՝ Մարտունի, Կապան և Վանաձոր քաղաքներում։ Մեր հասցեներն են՝ ք Երևան՝
-         Դավիթ Անհաղթ 8
-         Շիրազի 25
-         Արարատյան 88/8
-         Նար-Դոս 42
-         Թբիլիսյան 20/8
-         Դավիթ Բեկի 110
ք Մարտունի՝ Կամոյի 26/6
ք Կապան՝ Գործարանային 1/7
ք Վանաձոր՝ Թումանյան 8
ք․ Գյումրի՝ Վազգեն Սարգսյան 3/1
ք․ Արմավիր՝ Երևանյան 20/3

·       Ջեռուցման համակարգերի մոնտաժային աշխատանքներ իրականացնու՞մ եք։

Ջեռուցման ամբողջ համակարգը Դոմուս խանութ-սրահից գնելու դեպքում տեղադրումն իրականացվում է անվճար՝ մինչև 7 կետ։

·       Գնված ապրանքների համար երաշխիքային սպասարկում գործո՞ւմ է։

 Դոմուս խանութ-սրահների ցանցից գնված ապրանքների համար գործում է երաշխիքային սպասարկում, որը հնարավորություն է տալիս երաշխիքային ժամկետի ընթացքում (6 ամսից մինչև 2 տարի՝ կախված ապրանքատեսակից) անվճար վերացնել ապրանքի այն թերությունը, որը հետևանք է գործարանային խոտանի։ Երաշխիքը գործում է, եթե ապրանքը օգտագործվել է շահագործման կանոններին համապատասխան։

AAAA