Վերանորոգում Ենք Միասին icon-cross
ՀԵՌԱԽՈՍ
+374-12-657657
ԱՇԽ․ ԺԱՄԵՐ
10:00 - 19:00
Երկ-Շաբ 10:00 - 19:00
Կիրակի 11։00 - 18։30

Դավիթ Անհաղթ 8՝
Երկ-Շաբ 10։00-21։00
Կիրակի 11։00-20։00

Մեր մասին

shutterstock_718901779-12333

Դոմուսն իր տեսակի մեջ միակ խանութ-սրահների ցանցն է Հայաստանում, որն առաջարկում է ինչպես վերանորոգման, այնպես էլ կահավորման համար նախատեսված ամեն ինչ գնել մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Մեր առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Առաջարկում ենք զեղչային ճկուն համակարգ ավելի քան 30 000 ապրանքատեսակների համար։

Գործունեության ընդամենը մի քանի տարիների ընթացքում Դոմուս հիպերմարկետների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք։ Տարեցտարի ընդլայնում ենք մեր խանութների-սրահների աշխարհագրությունը: Այսօր Դոմուսի ընդարձակ ու հարմարավետ խանութ-սրահներից 6-ը գործում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում, 5-ը՝ ՀՀ մարզերում՝ Մարտունի, Կապան Վանաձոր, Գյումրի և Արմավիր քաղաքներում։

Մեր նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։ Սպասարկման բարձր որակ, բարձր որակավորում ունեցող  մասնագետներ, հասարակության լայն շերտերին հասանելի գնացուցակ, ներկրվող ապրանքատեսականու օրեցօր աճող ցանկ, համարժեք բարձր որակ Երևանում և մարզերում գործող մեր բոլոր խանութ-սրահներում. ահա այս սկզբունքներով ենք առաջնորդվում մեր գործունեության առաջին իսկ օրվանից և դրա շնորհիվ է, որ զբաղեցնում ենք առաջատարի կայուն դիրք վերանորոգման և կահավորման շուկայում։ 

AAAA