Վերանորոգում Ենք Միասին icon-cross

ՎՃԱՐՈՒՄ

Դոմուս հիպերմարկետների ցանցում գնումների դիմաց վճարումն իրականացվում է միայն ՀՀ դրամով։ Վճարել հարկավոր է գնումը ձևակերպելու պահին` Ձեզ հարմար տարբերակով։

Վճարման տարբերակներն են՝

·    Կանխիկ՝  Վճարումը կատարվում է  կանխիկ դրամով, միայն խանութ-սրահում։

 

·  Ապառիկ՝ Դոմուս հիպերմարկետների ցանցում գործում է ապառիկի ճկուն համակարգ։ Ձևակերպումն իրականացվում է խանութ-սրահում։ Համագործակցում ենք Հայէկոնոմբանկի, Կոնվերս Բանկի, Ինեկոբանկի, ՎՏԲ-Հայաստան բանկի և ՍԵՖ ինտերնեյշնլ ՈՒՎԿ-ի հետ։ Պահանջվող փաստաթղթերն են՝ անձնագիր և սոց․ քարտ։

 

·  POS տերմինալ՝ Խանութ-սրահում կանխիկ գումարի բացակայության դեպքում Դուք հնարավորություն ունեք վճարել բանկային քարտով։ Դոմուսի POS տերմինալը սպասարկում է Visa Classic, Visa Electron, Master Card, Maestro, American Express, ArCa, Japan Credit Bureau (JCB), Union Pay և MIR վճարային համակարգերի անդամ բանկերի կողմից թողարկված բանկային քարտեր։ 

 

·    էլեկտրոնային համակարգեր՝ Դոմուսի խանութ-սրահներում վճարումներն ընդունվում են նաև INECOPAY և IDRAM համակարգերի միջոցով։

 

·   Բանկային փոխանցում՝ Այս եղանակով վճարումներ կարող են կատարել միայն իրավաբանական անձիք։ Վճարումը կատարվում է հաճախորդի բանկային հաշվից փոխանցում կատարելով Դոմուսի բանկային հաշվին։

 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Վերադարձված ապրանքների գումարի ետ վճարումը իրականացվում է միայն այն եղանակով, որով ստացվել է այդ վճարումը։ Օրինակ, եթե Դուք վճարել եք վճարային քարտով, ապա գումարը չի կարող վերադարձվել կանխիկ և կվերադարձվի քարտային գործարքը մասնակի կամ ամբողջական չեղարկելու միջոցով։

 

Առաքում

Երևան քաղաքի ողջ տարածքում առաքումն անվճար է, դեպի մարզեր՝ 1կմ-ը 200 դրամ: Յուրաքանչյուր կատարած 100000 դրամի դիմաց 10կմ-ն անվճար է:

AAAA