Վերանորոգում Ենք Միասին icon-cross

Ծառայություններ

Untitled-5-01

 

·     Առաքում Երևանում և մարզերում - Երևան քաղաքի ողջ տարածքում առաքումն անվճար է, դեպի մարզեր՝ 1կմ-ը 200 դրամ: Յուրաքանչյուր կատարած 100 000 դրամի դիմաց 10կմ-ն անվճար է:

 

·       Լոգասենյակի 3D դիզայնի ծառայություն – Դոմուս խանութ-սրահներում առաջարկվում է անհատական անվճար դիզայներական ծառայություն: Դոմուսի հմուտ և փորձառու մասնագետները CERAMIC 3D ծրագրով կօգնեն ձեզ ստեղծել ցանկացած չափի և դասավորություն ունեցող լոգասենյակի ինտերիեր՝ սալիկների, սանկերամիկայի և այլ դեկորատիվ դետալների 3D համադրությամբ:

 

·       VR ակնոցներ - Դոմուսում արդեն հասանելի են վիրտուալ իրականության նորագույն տեխնոլոգիաները՝ VR վիրտուալ իրականության ակնոցը։ Ծառայությունը բացարձակ անվճար է։ VR ակնոցը հնարավորություն է տալիս Ձեր երազանքների լոգասենյակը   տեսնել և գնահատել   360° վիրտուալ իրականության մեջ։

 

·       Կահույքի դիզայնի խորհրդատվություն - Մեր փորձառու դիզայներները կօգնեն Ձեզ կատարել ճիշտ ընտրություն և արագ կողմնորոշվել ոճերի բազմազանության, գունային երանգների ճիշտ համադրության և որակական հատկանիշների ընտրության հարցում: Հատուկ ուշադրություն դարձնելով մանրուքներին` ձեզ կառաջարկվեն դիզայներական լավագույն լուծումներ, որոնք կատարյալ տեսք կհաղորդեն Ձեր ինտերիերին:

 

·       Երաշխիքային սպասարկում - Երաշխիքային սպասարկումը հնարավորություն է տալիս երաշխիքային ժամկետի ընթացքում (6 ամսից մինչև 2 տարի՝ կախված ապրանքատեսակից) անվճար վերացնել ապրանքի այն թերությունը, որը հետևանք է գործարանային խոտանի։Երաշխիքը գործում է, եթե ապրանքը  օգտագործվել է շահագործման կանոններին համապատասխան։

 

·       Ջեռուցման համակարգերի մոնտաժում -  Ջեռուցման ամբողջ համակարգը Դոմուս հիպերմարկետների ցանցից գնելու դեպքում տեղադրումն իրականացվում է անվճար՝ մինչև 7 կետ։

 

·       Ապառիկը տեղում - Մենք առաջարկում ենք ապառիկի ճկուն համակարգ՝ լավագույն պայմաններով։ Դոմուս խանութ-սրահներում գործում է ապառիկ վաճառք անմիջապես տեղում։ Ապառիկ վաճառքն իրականացվում է «Ինեկոբանկ»-ի, «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» -ի, «Հայէկոնոմբանկ» -ի, «Յունիբանկ» -ի, «ՎՏԲ-Հայաստան բանկ» -ի, «Էվոկաբանկ» -ի, «Ամերիաբանկ» -ի ՝ մինչև 5 տարի մարման ժամկետով։

 

·       Ներկերի գունաբացում - Շնորհիվ Դոմուս խանութ-սրահներում առկա ժամանակակից  տեխնոլոգիաների՝ հենց տեղում Դուք կարող եք ստանալ ներկի Ձեր պատկերացրած ցանկացած երանգ՝ ամենասեղմ ժամկետներում: Մեր մասնագետները կօգնեն Ձեզ ներկի և գույնի ընտրության հարցում: Գունային երանգների   բազմազանությունը կբավարարի նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի պահանջները:

AAAA