Վերանորոգում Ենք Միասին icon-cross

Մեդիա Կենտրոն

ԴՈՄՈՒՍԻ նոր և  ընդարձակ մասնաճյուղի բացումը Կապանում

Հանձն առնելով  մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման գործում ներդրում ունենալու, ՀՀ մարզերի տնտեսական ակտիվությունը խթանելու, նոր աշխատատեղեր ստեղծելու պատասխանատվությունը՝ ԴՈՄՈՒՍ հիպերմարկետների ցանցը   ընդլայնում է իր խանութների աշխարհագրությունը:  Այդ տրամաբանության շրջանակներում Դոմուսը Կապան քաղաքի բնակիչների առջև, Գործարանային 1/7 հասցեում բացում է իր նոր ընդարձակ և հարմարավետ խանութ-սրահի դռները: 

Այսուհետ ԴՈՄՈՒՍ հիպերմարկետների ցանցի  մեծ տեսականին հասանելի կլինի նաև կապանցիների, և առհասառակ, սյունեցիների համար, ովքեր կկարողանան գնել տան վերանորոգման  և կահավորման համար նախատեսված ամեն ինչ  խանութ-սրահի հսկայական տեսականուց՝ օգտվելով մշտապես գործող զեղչային ճկուն համակարգից։  

Հերթական մասնաճյուղը բացելիս, հաշվի են առնվել նույն սկզբունքները, որոնք գործում են Դոմուս հիպերմարկետների ամբողջ ցանցում՝ բարձր որակավորում ունեցող մասնագետներ, հասարակության լայն շերտերին հասանելի գնացուցակ ավելի քան 30 000 ապրանքատեսականու համար, ներկրվող ապրանքատեսականու օրեցօր աճող ցանկ, համարժեք բարձր որակ Երևանում և մարզերում գործող բոլոր խանութ-սրահներում։ 

67018701_1291237111057644_8014496140697272320_o

67049429_1291237477724274_691418064536731648_o67084381_1291237641057591_1638955298200748032_o67378107_1291237574390931_5915467549226565632_o67429290_1291237367724285_7357908538649214976_o67443937_1291237344390954_4602249837839122432_o67479162_1291237261057629_8141145307393032192_o67496705_1291237357724286_5642496938474471424_o67597604_1291237241057631_5526766038206644224_o

 

ԴՈՄՈՒՍԻ նոր և  ընդարձակ մասնաճյուղի բացումը Վանաձորում

Գիտակցելով  մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման գործում ներդրում ունենալու, ՀՀ մարզերի տնտեսական ակտիվությունը խթանելու, նոր աշխատատեղեր ստեղծելու կարևորությունը՝   ԴՈՄՈՒՍ հիպերմարկետների ցանցը շարունակում է ընդլայնել իր խանութների աշխարհագրությունը: Այս անգամ Վանաձոր քաղաքի օրվան ընդառաջ Դոմուսի հերթական՝ թվով 9-րդ խանութ-սրահն իր հյուրընկալ դռները բացեց Վանաձորի   բնակիչների առջև: 2019թ․-ին սա արդեն Դոմուսի 2-րդ մարզային խանութ-սրահի բացումն է։  

Դոմուսի ամբողջ տեսականին՝ համաշխարհային բրենդների ավելի քան 30,000 ապրանքատեսակ հասանելի դարձավ վանաձորցիների, և առհասառակ, լոռեցիների համար, ովքեր կկարողանան գնել տան վերանորոգման և կահավորման համար նախատեսված ամեն ինչ խանութ-սրահի հսկայական տեսականուց՝ օգտվելով մշտապես գործող զեղչային ճկուն համակարգից։
B81I6890B81I6937

AAAA