- ՄուտքՀավանածներՀամեմատությունՎճարման միջոցներՄուտք գործել
Բարի գալուստ
Մուտք գործիր կամ գրանցվիր, որպեսզի օգտվես կայքի բոլոր առավելություններից
Սառնարանը խոհանոցի հիմնական և առավել կարևոր կենցաղային տեխնիկայից մեկն է։ Այն ապահովում է մթերքների ճիշտ պահպանումը, օգնում է կազմակերպել շաբաթական գնումները և երկար ժամանակ պահպանել սննդամթերքի թարմությունը։
Սակայն շուկայում ներկայացված բազմաթիվ մոդելների պայմաններում հաճախ առաջանում է հարց․ ինչպե՞ս ընտրել ճիշտ սառնարան ընտանիքի համար։
Սառնարան ընտրելիս կարևոր է ուշադրություն դարձնել մի քանի հիմնական գործոնների՝ ծավալին, տեխնոլոգիաներին, էներգախնայողությանը, աղմուկի մակարդակին և չափսերին։
Ի՞նչ ծավալով սառնարան ընտրել ընտանիքի համար
Սառնարանի ծավալը պետք է համապատասխանի ընտանիքի անդամների քանակին:
Հիմնական ընդունված հաշվարկը հետևյալն է․
• 1–2 հոգի – 150–250 լիտր
• 3–4 հոգանոց ընտանիք – 250–350 լիտր
• մեծ ընտանիք – 350 լիտր և ավելի
Մեծ ծավալով սառնարանը թույլ է տալիս ավելի հարմար կազմակերպել մթերքների պահեստավորումը, բաժանել տարբեր մթերքները առանձին դարակներում և ճիշտ պլանավորել շաբաթվա գնումները։
Բացի այդ, մեծ սառնարանները ունեն ավելի շատ դարակներ, բաժիններ և սառեցման գոտիներ, ինչը հեշտացնում է սննդամթերքի դասավորությունը։
Ժամանակակից սառնարանների մեծ մասը համալրված է No Frost տեխնոլոգիայով, որը կանխում է սառույցի առաջացումը սառցախցիկում և սառնարանի խցիկում։
Այս տեխնոլոգիայի հիմնական առավելություններն են․
• սառույց չի կուտակվում պատերին
• օդը հավասարաչափ բաշխվում է ամբողջ խցիկում
• մթերքը ավելի լավ է պահպանվում
Քանի որ սառնարանն աշխատում է օրական 24 ժամ, կարևոր է ընտրել էներգախնայողության բարձր դաս ունեցող և ցածր աղմուկի մակարդակ ապահովող մոդելներ։ Այդպիսի սառնարանները՝
• սպառում են ավելի քիչ էլեկտրաէներգիա
• աշխատում են ավելի հանգիստ՝ չխանգարելով առօրյա կյանքին
• ապահովում են երկարաժամկետ արդյունավետ և հուսալի աշխատանք
Սառնարանների մեծ ընտրանի Դոմուսում
Տարբեր ծավալներով, չափսերով և տեխնոլոգիաներով ժամանակակից սառնարանների լայն տեսականի կարող եք գտնել Դոմուս խանութ-սրահների ցանցում կամ առցանց։
Շատ ժամանակակից սառնարաններ ունեն նաև թարմության գոտի, որը նախատեսված է առավել զգայուն մթերքի պահպանման համար։
Այստեղ պահպանվում է հատուկ ջերմաստիճան և խոնավություն, ինչը թույլ է տալիս ավելի երկար պահպանել՝միսը, ձուկը, մրգերը, բանջարեղենը, կանաչիները:
Fresh Zone-ը օգնում է նվազեցնել մթերքի փչացումը և պահպանել սննդի բնական համը։