Օդի մաքրող, թե՞ խոնավացնող սարք

Հունիս 26 2026
31 րոպե
Կիսվել

Օդի մաքրող, թե՞ խոնավացնող սարք․ ի՞նչ ընտրել բնակարանի համար ամռանը 

Ամռանը բնակարանում օդի որակը հաճախ է փոխվում․ փոշին ավելի արագ է կուտակվում, պատուհանները երկար բաց պահելու դեպքում ներս են թափանցում ալերգեններ, իսկ օդորակիչի երկար աշխատանքը կարող է չորացնել օդը։ Արդյունքում կարող են առաջանալ քթի չորություն, անհանգիստ քուն, ծանր օդի զգացողություն կամ ալերգիկ ռեակցիաներ։

Ժամանակակից կլիմայական տեխնիկան հոգում է այս բոլոր հարցերի մասին և  սենյակը զուտ սառեցնելու կամ տաքացնելու համար չէ։ Այսօր մեծ ուշադրություն է դարձվում ներքին օդի որակին, էներգաարդյունավետությանը և սարքերի խելացի կառավարմանը։ Օդը մաքրող սարքերը, խոնավացուցիչներըհամարվում են բնակարանում ավելի առողջ և հաճելի միկրոկլիմա ստեղծելու կարևոր լուծումներից։

Ո՞ր սարքն է պետք հենց ձեր բնակարանին՝ օդի մաքրիչ, թե՞ օդի խոնավացուցիչ:

Ի՞նչ է անում օդի մաքրիչը


Օդի մաքրիչը նախատեսված է օդից մանր մասնիկները հեռացնելու համար։ Այն օգտակար է, եթե բնակարանում հաճախ փոշի կան տհաճ հոտեր են հավաքվում, ընտանիքում կան ալերգիկ մարդիկ կամ սենյակը փողոցի, շինարարության կամ ակտիվ երթևեկության մոտ է։ Օդի մաքրիչը կարող է նվազեցնել օդում առկա փոշին, կենդանիների մազիկները, ծաղկափոշին, ծխի կամ խոհանոցային հոտերի մի մասը։ Այն հատկապես ճիշտ ընտրություն է ննջարանի, հյուրասենյակի և մանկական սենյակի համար, ուր կարևոր է, որ օդը լինի մաքուր ու թեթև։

https://decora-group.ams3.cdn.digitaloceanspaces.com/domus/media/126041/intro-card.png

Ի՞նչ է անում օդի խոնավացուցիչը 


Օդի խոնավացուցիչը չի մաքրում օդը փոշուց կամ հոտերից․ նրա հիմնական նպատակը սենյակի խոնավության մակարդակը բարձրացնելն է։ Ամռանը սա կարևոր է հատկապես այն բնակարաններում, որտեղ օդորակիչը երկար է աշխատում։ Օդը կարող է չորանալ, իսկ դա կարող է անհարմարություն առաջացնել քնի, շնչառության կամ մաշկի համար։ Խոնավացուցիչը հարմար է ննջարանի, մանկական սենյակի և այն տարածքների համար, որտեղ օդը հաճախ «չոր» է։ Սա լավ ընտրություն է, եթե հիմնական խնդիրը ոչ թե փոշին է, այլ չոր օդը։

https://decora-group.ams3.cdn.digitaloceanspaces.com/domus/media/126042/intro-card-1.png
Վերադառնալ սկիզբ