- ՄուտքՀավանածներՀամեմատությունՎճարման միջոցներՄուտք գործել
Բարի գալուստ
Մուտք գործիր կամ գրանցվիր, որպեսզի օգտվես կայքի բոլոր առավելություններից
Ամառվա շոգ օրերին առանց օդորակիչի տանը, տարածքում օդը շատ արագ ծանրանում է, սենյակում դժվար է հանգիստ նստել, աշխատել, քնել կամ պարզապես վերականգնվել երկար օրվանից հետո։ Բարձր ջերմաստիճանը հատկապես զգացվում է արևոտ սենյակներում, վերին հարկերում և վատ օդափոխվող տարածքներում, որտեղ անգամ բաց պատուհանները հաճախ չեն օգնում։
Շոգը կարող է ազդել նաև ինքնազգացողության վրա․ առաջանում է հոգնածություն, քնի խանգարում, կենտրոնանալու դժվարություն։ Այդ պատճառով օդորակիչը ամռանը միայն հովացում չէ որ ապահովում է․ այն օգնում է պահպանել տան առողջ և հաճելի միկրոկլիման։
Սակայն ճիշտ մոդել ընտրելու համար կարևոր է հաշվի առնել սենյակի մակերեսը, էներգաարդյունավետությունը, աղմուկի մակարդակը, օդի չորացման և մաքրման գործառույթները։ Ճիշտ ընտրված օդորակիչը ոչ միայն արագ կսառեցնի սենյակը, այլև կօգնի խնայել էլեկտրաէներգիան և ապահովել ավելի հանգիստ առօրյա։

Օդորակիչ ընտրելիս առաջին հերթին հաշվի առեք սենյակի մակերեսը․ միջինում յուրաքանչյուր 10 մ²-ի համար անհրաժեշտ է մոտ 1 կՎտ հովացման հզորություն։ Կարևոր են նաև առաստաղի բարձրությունը, արևոտ կողմը, պատուհանների քանակը, սենյակում գտնվող մարդկանց քանակը և տեխնիկան։ Թույլ հզորությամբ սարքը կաշխատի ծանրաբեռնված, իսկ չափազանց հզորը կծախսի ավելորդ էլեկտրաէներգիա։
Ինվերտորային օդորակիչները ավելի տնտեսող են, հանգիստ են աշխատում, արագ են սառեցնում և կայուն են պահում ջերմաստիճանը։ Դրանք կարող են նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը և երկարացնել կոմպրեսորի ծառայության ժամկետը։
Քանի որ օդորակիչը հաճախ աշխատում է երկար ժամերով, ցանկալի է ընտրել բարձր էներգաարդյունավետության դաս ունեցող մոդելներ՝ օրինակ A++, A+++։ Դրանք օգնում են նվազեցնել ամսական ծախսերը և երկարաժամկետ առումով ավելի շահավետ են։
Dry ռեժիմը նվազեցնում է օդի խոնավությունը, ստեղծում է ավելի հաճելի միկրոկլիմա և օգնում է կանխել բորբոսի առաջացումը։ Sleep Mode-ը նախատեսված է գիշերային օգտագործման համար․ այն նվազեցնում է աղմուկը, խնայում է էներգիան և ապահովում է ավելի հանգիստ քուն։
Ննջասենյակի կամ մանկական սենյակի համար կարևոր է ընտրել ցածր աղմուկով մոդել։ Որքան ցածր է dB ցուցանիշը, այնքան ավելի հանգիստ է աշխատում օդորակիչը։
Ժամանակակից օդորակիչները ոչ միայն սառեցնում են, այլև օգնում են մաքրել օդը։ Ցանկալի է ընտրել մոդելներ փոշու, ալերգենների, հակաբակտերիալ կամ ակտիվ ածխային ֆիլտրերով՝ մաքուր և առողջ միկրոկլիմայի համար։
Գնելուց առաջ համոզվեք, որ սարքն ունի պաշտոնական երաշխիք, սերվիսային աջակցություն, պահեստամասերի հասանելիություն և մասնագիտական տեղադրման հնարավորություն։ Սա կարևոր է օդորակիչի երկարատև և արդյունավետ աշխատանքի համար։